Նորություններ

-
Երկրպագուները կարող են  Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել Իտալիա
20.09.201321:07
Երկրպագուները կարող են Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել Իտալիա

Ինչպես հայտնի է, ս.թ. հոկտեմբերի 15-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում տեղի է ունենալու 2014թ. Աշխարհի Գավաթի Իտալիա-Հայաստան ընտրական հանդիպումը:

 

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները բացառիկ հնարավորություն ունեն նույն ինքնաթիռով, հատուկ չարտերային չվերթով Հայաստանի ազգային հավաքականի հետ մեկնել Իտալիա եւ ներկա լինել Իտալիա-Հայաստան հանդիպմանը:

 

Ընդառաջելով բազմաթիվ երկրպագուների խնդրանքին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հոկտեմբերի 14-16-ը կազմակերպում է Երևան-Նեապոլ-Երևան չարտերային չվերթը եւ երկրպագուների ուղեւորությունը:

 

Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն ինքնաթիռով Նեապոլ մեկնել ցանկացող երկրպագուները կարող են ձեռք բերել ուղեւորության համապատասխան փաթեթները՝ դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ Խանջյան 27 հասցեով:

 

Ուղեւորության փաթեթն իր մեջ ներառում է.

 

-ինքնաթիռի տոմսը,

-հյուրանոցը (նախաճաշով)

-Օդանավակայան-հյուրանոց տրանսֆերը

-Հյուրանոց-մարզադաշտ տրանսֆերը

-Իտալիա-Հայաստան հանդիպման տոմսը

 

Հոկտեմբերի 14-16-ը մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

 

-3x4 չափի երկու լուսանկար

-Անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն 3 ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը

-Անձնագրի 2-5 էջերի պատճենները և այլ էջերի պատճենները, որտեղ կան վերջին երեք տարվա մուտքի արտոնագրեր

-Ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն (հոկտեմբերի 14-ից 16-ը ընկած ժամանակահատվածում)

-Տեղեկանք աշխատավայրից՝ աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ  (թարգմանված իտալերեն կամ անգլերեն)

-Տեղեկանք բանկային հաշվի վերջին վեց ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն) կամ ճանապարհորդական չեկեր 

 

Բոլոր բնօրինակ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն:

 

Փաստաթղթերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա պետք է ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը նեռարյալ:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 54-54-69, 54-14-05 հեռախոսահամարներով:  Նշենք, որ տեղերն անսահմանափակ չեն:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0