Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի արտահերթ նիստը
05.02.201615:38
Կայացավ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի արտահերթ նիստը

Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը:

 

Նիստի ընթացքում քննության էր դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։  

 

2015 թվականի մարտի 13-ին և ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային և ՈՒԵՖԱ արտոնագիր 2015/2016 մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս»  ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2015/2016 մրցաշրջանի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ընթացիկ 2015/2016 մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին Ուլիս ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014թ. խմբագրություն) պահանջները։

 

Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել Ուլիս ՖԱ-ի կողմից Արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։

 

Մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկումների  արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, ևս խախտվեց:

 

Արդյունքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում Ուլիս ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը,  ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։

 

Միևնույն ժամանակ և համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական  միջոցներ կիրառելու նպատակով։ 

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 11 23
2. Բանանց 10 20
3. Ալաշկերտ 10 19
4. Փյունիկ 10 18
5. Արարատ-Արմենիա 10 15
6. Գանձասար-Կապան 9 9
7. Շիրակ 10 9
8. Արցախ ՖԱ 10 6
9. Արարատ 10 5