Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների համար
18.05.201716:19
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումների համար

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը սկսում է ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ ընկերական և Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի ՉԵՌՆՈԳՈՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումները լուսաբանելու համար:  

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

ՉԵՌՆՈԳՈՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ հանդիպումը կկայանա Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում՝ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին:  

 

ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի ս.թ. մայիսի 18-ից և կփակվի ս.թ. մայիսի 29-ին՝ժամը 18:00-ին:

 

Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել ՀՖՖ մամուլի քարտուղարություն՝ media@ffa.am:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 3 9
2. Փյունիկ 3 5
3. Ալաշկերտ 3 4
4. Արարատ 3 4
5. Բանանց 3 2
6. Գանձասար-Կապան 3 0