Նորություններ

-
Մարկոս Պիզելլի. «Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են»
09.10.201719:21
Մարկոս Պիզելլի. «Հարցազրույցի ընթացքում իմ ասածներն աղավաղվել են»

Հոկտեմբերի 8-ին՝ Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում հավաքականի ելույթներին: Ցավոք, լրատվամիջոցի ներկայացուցիչները, սխալ էին հասկացել Մարկոսի՝ հայերենով հնչեցրած մտքերը՝  հարցազրույցը վերնագրելով «Մարկոս Պիզելլի. «Այս ամենի մեղավորը Ռուբեն Հայրապետյանն է»»: Հետագայում, www.vivaronews.am-ը, հասկանալով, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, փոխել էր վերնագիրը, սակայն մի շարք մարզական և քաղաքական լրատվամիջոցներ արդեն հասցրել էին տարածել Մարկոսի հարցազրույցը հենց այդ վերնագրով՝ Մարկոսին վերագրելով մտքեր, որոնք նա չէր հնչեցրել: Հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ՀՖՖ պաշտոնական կայքը կապ հաստատեց Մարկոս Պիզելլիի հետ՝ խնդրելով նրան պարզաբանել իր կողմից հնչեցված մտքերը: 

Մարկոս Պիզելլի պարզաբանումը՝ 

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0