Նորություններ

-
Հանդիպում-քննարկում ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի մասնակիցների հետ
11.05.201816:38
Հանդիպում-քննարկում ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի մասնակիցների հետ

Ավարտվեց 2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով լավագույն չորս թիմերը շարունակելու են պայքարը երկրորդ՝ փլեյ-օֆֆ փուլում:

«Լեո», «Չարբախ», «Շիրակ» և «Արմենիա Թրավել» թիմերը երկրորդ փուլում վիճարկելու են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի կոչումը:

ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ, մայիսի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կազմակերպվեց հանդիպում-քննարկում «Լեո», «Չարբախ», «Շիրակ» և «Արմենիա Թրավել» թիմերը ներկայացնող ակումբների ղեկավարների համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրորդ փուլի անցկացման հետ կապված մի շարք հարցեր:

Որոշում ընդունվեց խաղերն անցկացնել երեք օրվա մեջ մեկ խաղ պարբերականությամբ՝ մեկնարկը տալով մայիսի 13-ից:


Կիսաեզրափակիչների զույգերն են՝ 

«Լեո» - «Արմենիա Թրավել»` առաջին հանդիպումը կկայանա մայիսի 14-ին, ժամը 19:00-ին:

«Չարբախ» - «Շիրակ»՝ առաջին հանդիպումը կկայանա մայիսի 13-ին, ժամը 20:00-ին:

Հանդիպումները կկայանան Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն մարզադահլիճում (նախկին ՄԻԿԱ մարզադաշտ): 

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 50
2. Բանանց 30 44
3. Գանձասար-Կապան 30 43
4. Շիրակ * 30 38
5. Փյունիկ 30 36
6. Արարատ 30 21

* Համաձայն Կարգապահական Կոմիտեի 05.05.2018թ. որոշման: