Նորություններ

-
Հայաստանն «աբիժնիկների», «դասալիքների» երկիր չէ. Ռուբեն Հայրապետյան
12.05.201817:33
Հայաստանն «աբիժնիկների», «դասալիքների» երկիր չէ. Ռուբեն Հայրապետյան

Այսօր կայացած իմ ասուլիսից հետո  «1in.am» կայքը հանդես եկավ հերթական սադրիչ հրապարակմամբ: Հարկ եմ համարում նշել, որ ասուլիսից առաջ վերոհիշյալ կայքի խմբագրին անձամբ եմ հրավիրել ասուլիսի՝ դեմ առ դեմ խնդրահարույց հարցերը հնչեցնելու եւ պատասխանները ստանալու ակնկալիքով: Սակայն ասուլիսին ներկա է եղել միայն այդ կայքի օպերատորը, իսկ ասուլիսից անմիջապես հետո հրապարակվել է ինձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վարկաբեկող հերթական անհիմն նյութը, այն ներկայացնելով որպես Նոր Հայաստանի տեսլական: Հայաստանը երբեւէ չի կարող ունենալ դեմ առ դեմ հարցերը հնչեցնելուց վախեցողների, «աբիժնիկների», «դասալիքների» կողմից գծագրվող տեսլական եւ հերթական անգամ կոչ եմ անում վերջ տալ անհարկի, սադրիչ որակումներին եւ սպասել օրենքով եւ կարգով սահմանված գործառույթների:

Ավելացնեմ ի դեպ, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հայտարարության՝  «Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր է նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 2 3
2. Արցախ ՖԱ 1 3
3. Ալաշկերտ 1 3
4. Արարատ 2 3
5. Շիրակ 2 2
6. Բանանց 2 1
7. Լոռի ՖԱ 2 1
8. Գանձասար-Կապան 0 0
9. Փյունիկ 0 0