Նորություններ

-
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ
07.11.201815:31
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։

Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը,  որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Մասնավորապես, ներկայացվել է մասսայական ֆուտբոլի խթանման նպատակով մարզային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվելիք ծրագրերը:

ՀՖՖ-ի կողմից ներկայացված ծրագրերն արժանացել են բարձր գնահատականի, և ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ իրականություն դառնալու դեպքում դրանք կարող են օրինակելի դառնալ նաև այլ երկրների համար:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Ջիանի Ինֆանտինոյին հրավիրել է Հայաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2019 թվականին:

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12