Նորություններ

-
Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը վիճակահանության մասին
02.12.201819:20
Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքը վիճակահանության մասին

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ.

 

«Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»:

 

Ավելացնենք, որ խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12