Նորություններ

-
Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ
21.12.201818:28
Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Դեկտեմբերի 21-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:

2018թ. դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն ազդարարում է արտոնագրային մրցաշրջանի սկիզբը: Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:

2019/2020 թթ. Արտոնագրման մրցաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Երևան» և «Լոկոմոտիվ»  ֆուտբոլային ակումբները:

Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի շրջանակներում: Այդ փաթեթի հիման վրա՝ մարտ ամսին Ազգային արտոնագրեր ստանալու դեպքում, ակումբները իրավունք կունենան մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի՝ օգոստոսին մեկնարկող նոր մրցաշրջանին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22