
«Գառնին»՝ Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի չեմպիոն
Սիրողական լիգա
21.04.2024 21:03
Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Բ լիգայի առաջնության եզրափակիչ «Գառնի» - «Թեղենիս-Ծաղկաձոր» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Գառնի» թիմի վստահ հաղթանակով 3:0 հաշվով:
Հաղթող թիմին ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով պարգևատրեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Ղարաբաղցյանը:
Ավելի վաղ կայացած 3-րդ տեղի համար խաղում «Նիկարմ-Իջևանը» հաղթել էր «ՀԼՀ»-ին 7:1 հաշվով: