Գլխավոր >> Նորություններ >> «ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Սիրողական Ա Լիգայում վերջերս արձանագրվել էր միջադեպ, որը քննության առիթ է հանդիսացել ՀՖՖ ում: Մրցաշարի չեմպիոնական տիտղոսի հավակնորդ թիմերից «Էջմիածինը» հայտարարել էր մրցաշարից դուրս գալու մասին` որպես պատճառ ներկայացնելով մրցավարական կոպիտ սխալները: ՀՖՖ-ում քննարկվել է այս հարցը և արձանագրվել, որ կայացած «Վայք» – «Էջմիածին» և «Արարատ-Արաքս» - «Էջմիածին» խաղերի ընթացքում արձանագրվել են կազմակերպչական ու մրցավարական կոպիտ սխալներ ի վնաս «Էջմիածին» ակումբի: Ընթանում է ծառայողական քննություն:

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը և ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը հանդիպում են ունեցել «ՍԱ էջմիածին» ակումբի տնօրեն Անատոլի Գաբրիելյանի հետ, ներկայացրել են իրավիճակը, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ մրցաշրջանից «ՍԱ Էջմիածինը» կշարունակի իր ելույթները Սիրողական Ա լիգայում։

ՀՖՖ Գլխավոր քարտուղարը հանձնարարել է համապատասխան կառույցների ղեկավարներին ջանքեր գործադրել նման միջադեպերը վերացնելու ուղղությամբ և շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել Սիրողական, մանկապատանեկան լիգաներին:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ