Նորություններ

-
ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելեցին Իջևանի զորամաս (տեսանյութ)
30.01.201911:48
ՀՖՖ և FAF ֆան-շարժման ներկայացուցիչներն այցելեցին Իջևանի զորամաս (տեսանյութ)

Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Առաջին հայկական ճակատ ֆան շարժման հետ համատեղ, հունվարի 28-ին՝ Իջևանի «Արնար» մարզադաշտում, անցկացրին ֆուտբոլային միջոցառում, որի շրջանակներում միմյանց հետ մրցեցին ՊՆ ենթակայության տակ գտնվող Իջևանի զորամասի զինվորները և ՖԱՖ ուլտրասի ներկայացուցիչները: Հանդիպումն ընթացավ տոնական և ջերմ մթնոլորտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Հանդիպումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները զինվորներին նվերներ հանձնեցին: Միջոցառումից անմիջապես հետո ՖԱՖ-ականները զորամասի ֆիզկուլտուրայի գծով պատասխանատուի հետ միասին շրջեցին զորամասում, զրուցեցին զինվորների հետ, ծանոթացան զորամասի առօրյային: Միջոցառման հիմնական նպատակը զինվորների հետ միասին Հայոց բանակի օրը նշելը և նրանց բանակային առօրյայից մի քանի ժամով կտրելն էր: Միջոցառման մանրամասները՝ տեսանյութում:

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12