Նորություններ

-
Մեդիայի և Մարքեթինգի վերաբերյալ սեմինար՝ ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և ԱՖԱ-ի մասնակցությամբ
18.02.201916:20
Մեդիայի և Մարքեթինգի վերաբերյալ սեմինար՝ ՈՒԵՖԱ-ի, ՀՖՖ-ի և ԱՖԱ-ի մասնակցությամբ

Փետրվարի 14-ից 15-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա UEFA GROW Communications ծրագրի շրջանակներում հերթական սեմինարն էր, որն այս անգամ ևս նախաձեռնվել էր ՈՒԵՖԱ-ի կողմից և նպատակ ուներ ապահովել ՀՖՖ և ԱՖԱ միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև միտված էր ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի ընթացքում մեդիա-մարքեթինքային ծրագրերի քննարկմանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սեմինարի կազմակերպումն ու անցկացումն ապահովել էին ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը և ՀՖՖ Մարքեթինգի, զարգացման և խթանման բաժնի պետ Խաչիկ Թադևոսյանը: Սեմինարի երկու օրերի ընթացքում իրենց մասնակցությունն ունեցան նաև ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև ՀՖՖ տարբեր ստորաբաժանումների այն աշխատակիցները, որոնք լայն ներգրավվածություն են ունենալու Մ-19 մրցաշարի մեդիա-մարքեթինգային և կազմակերպչական հատվածին:

ՈՒԵՖԱ-ն ներկայացնում էր ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների հաղորդակցության մասնագետ Մոնիկա Մխիթարյանը, իսկ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան՝ ԱՖԱ կազմակերպչական հարցերով մասնագետ Հեյդի Թրումանը և տարբեր տարիքային հավաքականների հաղորդակցության մասնագետ Քեթրին Ստյուարտը: Ներկա էր նաև Elinds Sports Communications կազմակերպության խորհրդատու Մարկ Ուորդը, որը սերտորեն համագործակցում է ՈՒԵՖԱ-ի hետ GROW ծրագրի շրջանակներում:

Սեմինարի ընթացքում ԱՖԱ-ի ներկայացուցիչները կիսվեցին Եվրոպայի Մ-17 եզրափակիչ փուլի մրցաշարի մեդիա-մարքեթինգային աշխատանքների կազմակերպման նրբություններով, որոնց մի մասը, անկասկած, կիրառելի կլինեն նաև ՀՖՖ-ի համար: Քննարկվեցին մրցաշարի կազմակերպման նպատակներին համապատասխան մեդիա-մարքեթինգային ծրագրերի իրականացման ամենաճիշտ և օգտակար ձևերը, նախանշվեցին մոտակա անելիքները և մրցաշարի լուսաբանման ու խթանման հետագա քայլերը: Շատ կարևոր դերակատարում ունեցան Մոնիկա Մխիթարյանը և Մարկ ՈՒորդը, որոնց շնորհիվ սեմինարն անցավ ինտերակտիվ ձևաչափով: 

 

Սեմինարի տարբեր մասնակիցների կարծիքներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում` ստորև.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 7 16
2. Շիրակ 7 14
3. Արարատ-Արմենիա 5 13
4. Լոռի ՖԱ 5 13
5. Ալաշկերտ 6 10
6. Փյունիկ 6 9
7. Նոա 7 8
8. Գանձասար-Կապան 7 4
9. ՈՒրարտու 7 2
10. ՖԱ Երևան 7 0