Նորություններ

-
Անտոնի Կազարյան. «Տպավորված եմ Հայաստանում մարզումային պայմաններով»
23.04.201912:38
Անտոնի Կազարյան. «Տպավորված եմ Հայաստանում մարզումային պայմաններով»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է Հայաստանի Մ-19 հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների հետ հարցազրույցների շարքը: Արդեն ներկայացրել էինք Մարսելի «Օլիմպիկի» ֆուտբոլիստներ Մանուել Նազարեթյանի և Թոմ Բանդիկյանի հարցազրույցները: Այս անգամ զրուցել ենք «Կաննի» ֆուտբոլիստ Անտոնի Կազարյանի հետ, ով նույնպես մասնակցում էր Հայաստանի Մ-19 հավաքականի՝ վերջերս կայացած մարզահավաքին. 

-Պատմեք Ձեր մասին և ներկայացրեք առաջին տպավորությունները:

-Ներկայացնում եմ «Կանն» ակումբը, խաղում եմ պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերս արել եմ Մոնակոյի տարածաշրջանում՝ «Կապ դ՛Այ» ակումբում: Պատանեկան տարիներին տեղափոխվել եմ նաև Իտալիա՝ սերիա «Դ»: Փաստաթղթային խնդիրների պատճառով ստիպված վերադարձա Ֆրանսիա: Երջանիկ եմ, որ այսօր Հայաստանի հավաքականում եմ: Մարդիկ բարեհամբույր են և հյուրընկալ: Չէի սպասում, որ այսպիսի պայմաններ կան այստեղ, տպավորված եմ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նախապատրաստվելու բոլոր պայմանները կան:  

-Ձեզ դուր եկա՞վ իտալական ֆուտբոլի ոճն ու նիստուկացը:

-Այո, խառնվածքով ինչ-որ տեղ նմանեցնում եմ հայկական միջավայրին: Պատվախնդիր խաղը շատ կարևոր է: Բացի այդ, այստեղ էլ ուշադրություն են դարձնում մարտավարության և արագության կողմը: Իտալիայում ընդհանրապես ընդգծվում է մարտավարության հանդեպ մոտեցումը: 45 րոպե կարող են տակտիկայի վրա աշխատել, հետո նոր միայն հայտարարել մարզման մեկնարկը, խենթացնող էր և շատ հետաքրքիր:  

-Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից:

-Մեծ իրադարձություն է Հայաստանի համար: Եվրոպայում հստակորեն կարձանագրվի, որ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան: Հայկական ֆուտբոլը ճանաչում են Հենրիխ Մխիթարյանի և արտերկրում հաջողությամբ հանդես եկող հայ մյուս ֆուտբոլիստների շնորհիվ: Ամռանը բոլորի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Պետք է փորձեմ լավագույնս դրսևորվել՝ թիմում տեղ ունենալու համար, որ հնարավորություն ստանամ Հայաստանը ներկայացնելու մարզական խոշոր ստուգատեսում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 8 17
2. Արարատ 7 16
3. Լոռի ՖԱ 5 13
4. Ալաշկերտ 7 13
5. Արարատ-Արմենիա 6 13
6. Փյունիկ 6 9
7. Նոա 7 8
8. ՈՒրարտու 8 5
9. Գանձասար-Կապան 8 4
10. ՖԱ Երևան 8 0