Նորություններ

-
«Արթիկը» հաղթել է աղջիկների ամենամյա մրցաշարում
21.06.201918:12
«Արթիկը» հաղթել է աղջիկների ամենամյա մրցաշարում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժինը և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ը (GOALS) կազմակերպել էին համատեղ մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի 8 մարզերի թիմեր։ Յուրաքանչյուր մարզի հաղթողը Երևանում մասնակցել է եզրափակիչ մրցաշարին։ Կազմվել է 2 խումբ․ յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ։ Եզրափակիչ փուլի խաղերը հունիսի 21-ին կայացան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Շրջանաձև մրցակարգով խաղալուց հետո ձևավորվեց փլեյ-օֆ փուլը։ Ամենամյա մրցաշարի նոր հաղթող դարձավ Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկը», որին լավագույն եռյակում հաջորդեցին «Գորիսը» (Սյունիք), «Արենին» (Վայոց Ձոր)։ Մրցաշարը կայացավ ԱՄՆ դեսպանատան հետ փոխգործակցությամբ։ Ստուգատեսն ունի 3 տարվա պատմություն, նախորդ հաղթողը «Գորիսն» է։


Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0