Նորություններ

-
Հայաստանը կրկին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրի
08.08.201918:13
Հայաստանը կրկին կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրի

15 տարի՝ Եվրոպայում ֆուտբոլի զարգացման թիկունքում։ ՈւԵՖԱ-ի HatTrick ներդրումային ծրագրի մեկնարկը տրվել է 2004 թվականին։ Նպատակը մեկն էր՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշարերից գոյացած եկամուտը կրկին ներդնել ֆուտբոլի մեջ։ Այսօր HatTrick-ը մարզական գերատեսչության կողմից ստեղծված համերաշխության և զարգացման ծրագրեր իրականացնող խոշորագույն նախաձեռնություններից մեկն է։ Զարգացման հիմնական ուղիները երեքն են՝ ենթակառուցվածքների զարգացում, կրթություն ու փորձի փոխանակում։

Բացի բուն աջակցությունից, HatTrick-ը խթանում է ազգային ասոցիացիաներին, ակումբներին, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին նույնպես էական ներդրումներ իրականացնել ֆուտբոլի զարգացման գործընթացում։

Hattrick ներդրումային ծրագրի 5-րդ, քառամյա փուլը կմեկնարկի 2020 թվականին։ Նախագծի շրջանակներում ՈւԵՖԱ-ն 55 անդամ երկրներին կտրամադրի հետևյալ ֆինանսական աջակցությունը՝

• Ներդրումների համար՝ €4.5 միլիոն 2020-2024 թթ․ ընթացքում
• Շահագործական ծախսեր՝ տարեկան €800,000
• Մասնակցություն պատանեկան, կանանց, ֆուտզալի և սիրողական առաջնություններին՝ տարեկան €250,000
• ՈւԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի ծախսեր՝ տարեկան €250,000
• «Լավ կառավարման» ծախսեր՝ տարեկան €200,000
• Մասսայական ֆուտբոլի ծախսեր՝ տարեկան €200,000
• Կանանց ֆուտբոլի զարգացում՝ տարեկան €150,000
• Մարզչական կրթություն՝ տարեկան €100,000
• Մրցավարական կրթություն՝ տարեկան €100,000
• ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում՝ տարեկան €100,000
• Ֆուտբոլ և սոցիալական պատասխանատվություն՝ €100,000
• Ազգային հավաքականների մասնակցություն՝ տարեկան €100,000
• Պայմանավորված խաղերի դեմ պայքար և բարեվարքություն՝ տարեկան €50,000

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 2 6
2. Արարատ 2 6
3. Շիրակ 3 6
4. Նոա 3 4
5. Լոռի ՖԱ 2 4
6. Փյունիկ 1 3
7. Ալաշկերտ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0