Նորություններ

-
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային ասուլիսները՝ սեպտեմբերի 4-ին և 7-ին
30.08.201917:30
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային ասուլիսները՝ սեպտեմբերի 4-ին և 7-ին

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կանցկացնի Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի J խմբի հինգերորդ և վեցերորդ տուրերի հանդիպումները՝ ընդունելով Իտալիայի ու Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականներին: Ստորև երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցն է․

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը՝  սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:30-ին

 

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին․ մարզումը բաց կլինի միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար՝ առաջին 15 րոպեներին:

 

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մամուլի ասուլիսը՝  սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին

 

Իտալիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին․ մարզումը բաց կլինի միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար՝ առաջին 15 րոպեներին:

 

Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի մամուլի ասուլիսը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին

 

Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի մարզումը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ին․ մարզումը բաց կլինի միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար՝ առաջին 15 րոպեներին:


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը՝  սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին:

 

Հայաստանի ազգային հավաքականի մարզումը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին․ մարզումը բաց կլինի միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար՝ առաջին 15 րոպեներին: 

 

Բոլոր միջոցառումները՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0