Նորություններ

-
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար
28.10.201912:39
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Եվրո 2020-ի ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրի Հայաստան-Հունաստան և Մ-21 Եվրոպայի 2021 թ. առաջնության Հայաստան-Իռլանդիա հանդիպումների համար:

Հայաստան-Հունաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստան Մ-21-Իռլանդիա Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:

 

ԱՌՑԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ Մեդիայի այն ներկայացուցիչների համար, ովքեր պատրաստվում են հավատարմագրվել վերոնշյալ հանդիպումների համար, բաց կլինի հոկտեմբերի 28-ից և կփակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին:


Հավատարմագրման գործընթացի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0