Նորություններ

-
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների արտագնա հանդիպումների լուսաբանման վերաբերյալ
28.10.201913:02
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների արտագնա հանդիպումների լուսաբանման վերաբերյալ

Նոյեմբերի 18-ին Իտալիայի Պալերմո քաղաքում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 19-ին՝ Կատանիա քաղաքում՝ Մ-21 Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն լուսաբանել վերոնշյալ հանդիպումները, կարող են մինչև նոյեմբերի 6-ը ուղարկել իրենց հայտը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով իրենց անունը և ազգանունը, լրատվամիջոցի անվանումը, մասնագիտացումը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր) և կցելով լուսանկար ու լրատվամիջոցի ղեկավարի կողմից ստորագրված նամակ:

Ավելացնենք, որ կարող են դիմել միայն այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք պատրաստ են հոգալ Իտալիա ուղևորության (ոչ ՀՖՖ պատվիրակության կազմում), ինչպես նաև հյուրանոցային բոլոր ծախսերը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 13 26
2. Արարատ 13 26
3. Շիրակ 13 25
4. Ալաշկերտ 13 23
5. Լոռի ՖԱ 13 22
6. Նոա 13 20
7. Փյունիկ 13 16
8. ՈՒրարտու 13 15
9. Գանձասար-Կապան 13 10
10. ՖԱ Երևան 13 0