Նորություններ

-
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալը Ցյուրիխում մասնակցել է Women in Football Leadership Programme ծրագրին
25.11.201914:45
ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալը Ցյուրիխում մասնակցել է Women in Football Leadership Programme ծրագրին

ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ամալյա Գրիգորյանը դարձել է ՀՖՖ առաջին ներկայացուցիչը, ով մասնակցել է ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի և IMD բիզնես դպրոցի կողմից իրականացվող համատեղ ծրագրին ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում:

7-րդ տարին անընդմեջ ՈՒԵՖԱ-ն, ՖԻՖԱ-ն և IMD բիզնես դպրոցը կազմակերպում են ուսուցման ծրագիր, որին կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 211 ասոցիացիաներում գործունեություն ծավալող կանայք: Ընդհանուր առմամբ 12 մասնակից ընտրվում է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաներից և 12 անդամ՝ ՖԻՖԱ-ի անդամ մնացած ասոցիացիաներից: Ամալյա Գրիգորյանը դարձավ այն 24 կանանցից մեկը, ով, չնայած բարձր մրցակցությանը, ընդգրկվեց ծրագրի մասնակիցների թվում: Հաշվի առնվեցին ինչպես երկար տարիների աշխատանքային փորձը, այնպես էլ կառավարման ոլորտում նրա ունեցած բարձր դիրքը՝ որպես կին-պաշտոնյա: «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրի» նպատակն է հնարավորություն ընձեռել ֆուտբոլում կառավարման գործունեություն ծավալող կանանց բարելավելու իրենց լիդերության և ղեկավարման հմտությունները:  

 «Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, որ հնարավորություն ստացա մասնակցելու  «Կանայք ֆուտբոլում լիդերության ծրագրին»: Ինձ համար մեծ պատիվ էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ պատմութան ընթացքում նմանատիպ ծրագրի մասնակցած առաջին ներկայացուցիչը: Ուրախ եմ, որ ՀՖՖ-ն հնարավորություն է ընձեռում կանանց ավելի ակտիվ և պատասխանատու գործունեություն ծավալել ֆուտբոլի կազմակերպման մեջ: Այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ամրապնդելու իմ լիդերության հատկանիշները, ավելի հմուտ դառնալու կառավարման մեջ: Մասնակցելով այս ծրագրին՝ ևս մեկ անգամ հասկացա, որ Հայաստանն ակտիվ քայլերով առաջ է գնում դեպի հավասար հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց համար: Կանանց ներգրավվածությունը կառավարման ոլորտում դարձնում է կազմակերպության աշխատանքն ավելի բազմաբովանդակ, բարձրացնում է արդյունավետությունը և դառնում է հաջողության հասնելու գրավականներից մեկը: Գիտեմ շատ կանանց և աղջիկների, ովքեր աշխատում են ի նպաստ հայկական ֆուտբոլի, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որպեսզի այս կանայք դառնան ավելի պահանջված և գնահատված»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասաց Ամալյա Գրիգորյանը:   

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0