Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն
05.12.201916:13
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց

 

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

 
Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ
 
Պահանջվող փաստաթղթեր՝
 
Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, մասնակցի կողմից տրված լիազորագիր (հայտի և լիազորագրի ձևանմուշները, ինչպես նաև ընդունելության մասրամասները կարող եք գտնել՝ անցնելով հայտարարության վերջում տեղադրված ակտիվ հղումով)
Անձնագիր,
3x4 չափի նկար,
Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,
Դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին տեղեկանք,
Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:
 
Հիշեցնենք, որ նշված բոլոր փաստաթղերը անհրաժեշտ է ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին սկան տարբերակով։

Մանրամասները՝ այստեղ


Դիմումի ձևը՝ այստեղ


Լիազորագիր՝ այստեղ


ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և ապրիլի 20-ից մինչև մայիսի 3-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

  

Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:
Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ
 
Պահանջվող փաստաթղթեր՝
 
Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, մասնակցի կողմից տրված լիազորագիր (հայտի և լիազորագրի ձևանմուշները, ինչպես նաև ընդունելության մասրամասները կարող եք գտնել՝ անցնելով հայտարարության վերջում տեղադրված ակտիվ հղումով)
Անձնագիր,
3x4 չափի նկար,
Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,
Դատվածության և հետախուզման առկայության/բացակայության մասին տեղեկանք,
Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,
Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:
 
Հիշեցնենք, որ նշված բոլոր փաստաթղերը անհրաժեշտ է ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին սկան տարբերակով։

Մանրամասները՝ այստեղ 


Դիմումի ձևը՝ այստեղ


Լիազորագիր՝ այստեղ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0