Նորություններ

-
ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածությունների առաջադրման ցանկը
06.12.201920:00
ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածությունների առաջադրման ցանկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության ընտրության համար առաջադրված թեկնածությունների ցանկը

 

Ցանկում ընդգրկված են ինչպես ՀՖՖ կանոնադրությանը համապատասխանող և ընդունված, այնպես էլ չհամապատասխանող և չընդունված թեկնածուները: 

 

Մասնավորապես, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: 

 

ՀՖՖ Գործկոմի անդամության համար առաջադրվելուն ՀՖՖ կանոնադրությանը չեն համապատասխանում «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ կողմից ներկայացված Հրաչիկ Քանանյանի և «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածությունները:

 

Այսպիսով, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3, իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն: 

 

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանի՝ վերոնշյալ թեմաների շուրջ կայացած մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև:

 

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0