Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Արտահերթ ժողովը
23.12.201919:58
Կայացավ ՀՖՖ Արտահերթ ժողովը

Դեկտեմբերի 23-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-գրասենյակում կայացավ ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը։ Ժողովի առաջին մասում մասնակից պատվիրակները քվեարկեցին «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ,  «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ ՓԲԸ, «Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ և «Արնար» հիմնադրամ կազմակերպությունների անդամությունը կասեցնելու օգտին: Որոշումն քվեարկության պահից անմիջապես հետո մտավ ուժի մեջ։

Ժողովի երկրորդ մասում ընտրվեցին ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները։ Ձայների մեծամասությամբ ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամներն են՝ Հասմիկ Ղարիբյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Պողոս Գալստյանը, Աննա Թադևոսյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Ղազազյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը, Բագրատ Նավոյանը, Արթուր Սահակյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Շահգելդյանը և Ալբերտ Սարգսյանը։ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Նիկողոսյանը։ 

ՀՖՖ Արտահերթ ժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՀՖՖ անդամավճարների չափի սահմանմանը, ինչպես նաև Արմեն Դավթյանին ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահ ընտրելուն: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0