Նորություններ

-
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ
07.02.202015:42
Սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բարեկարգել և արդիականացնել տարբեր շահառուների հետ փոխհարաբերությունների ձևաչափը:   

 

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ գրասենյակում, կայացավ սեմինար-հանդիպում՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակից պրոֆեսիոնալ և մանկապատանեկան  ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի և ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների միջև հաղորդակցության բարելավումը, փաստաթղթաշրջանառության նոր ձևաչափի ներդրումը, ավելի ինտենսիվ և ինտերակտիվ շփումներ ունենալու անհրաժեշտությունը։

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, և նշեց, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Զարգարյանը նաև հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի ՀՖՖ-ի և ակումբների միջև ամենօրյա փոխհարաբերությունների՝ ավելի համակարգված և կանոնակարգված դառնալուն։

  

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0