Նորություններ

-
ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում
14.02.202011:55
ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում

2019 թվականը չափազանց հագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով, ուստի ՀՖՖ-ի կողմից իրականացվեց կամավորների հավաքագրման գործընթաց:

 

Ընտրված մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել Մ-19 Եվրո-2019-ի ինչպես նախապատրաստական, այնպես էլ եզրափակիչ փուլի ընթացքում իրականացվող կազմակերպչական աշխատանքներին: Նրանցից շատերը, լավագույնս դրսևորելով իրենց կարողությունները, շարունակեցին համագործակցությունը ՀՖՖ-ի հետ՝ ընդգրկվելով ինչպես ազգային հավաքականի հանդիպումների, այնպես էլ ՀՖՖ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մեջ:

 

Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով: 

 

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:

 

Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-ից 22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:

 

Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչը մարտի 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով այն բաժինը, որտեղ ցանկալի է անցկացնել կամավորական փորձաշրջանը:

 

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում կամավորական գործունեություն ծավալելու համար նամակի մեջ պետք է նշել նաև զբաղվածության՝ Ձեզ համար նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր): 

 

Եղե՛ք ակտիվ և օգտագործեք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը:  

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0