Նորություններ

-
Ֆուտզալ լիգայի Ա լիգայի եզրափակիչը՝ փետրվարի 19-ին
18.02.202013:04
Ֆուտզալ լիգայի Ա լիգայի եզրափակիչը՝ փետրվարի 19-ին

Փետրվարի 15-ին և 16-ին կայացան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն 6-3 հաշվով հաղթեց ՀԷՑ-ին, իսկ Էկո Վիլլը 7-1 հաշվով՝ Ֆալկոնս-2-ին:

Փետրվարի 19-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կկայանան Ֆուտզալ լիգայի Ա լիգայի մրցաշարի վճռական հանդիպումները: Ժամը 19:00-ին երրորդ տեղի համար խաղում կմրցեն ՀԷՑ և Ֆալկոնս-2  թիմերը, իսկ ժամը 20:00-ին մրցաշարի հաղթողի կոչումը եզրափակչում կվիճարկեն գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն և Էկո Վիլլը:

Մրցաշարի հաղթողը հաջորդ մրցաշրջանում հնարավորություն կստանա մասնակցել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող ՀՀ ֆուտզալի Սուպերլիգայի առաջնությանը:  

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0