Նորություններ

-
«Ուրարտու աղջիկներ-2»-ը և «Շիրակ-Հոմենմենը»՝ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի հաղթողներ
24.02.202012:10
«Ուրարտու աղջիկներ-2»-ը և «Շիրակ-Հոմենմենը»՝ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի հաղթողներ

Փետրվարի 22-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացավ ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց մրցաշարի երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները։ 

2-1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին՝ մինչև 15 տարեկանների խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Շիրակ ԱՖԴ» թիմը։ Մրցաշարի հաղթող դարձավ «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին։

Բարձրագույն խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրի աղջիկներ» թիմը, որը 5-4 հաշվով հաղթեց «Վետերաններին»։ Եզրափակչում «Շիրակ-Հոմենմենը» 4-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտ աղջիկներին» և դարձավ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին հաղթողը։ 

Բարձրագույն խմբում 14 գոլով լավագույն ռմբարկու ճանաչվեց Աննա Դալլաքյանը («Գյումրի աղջիկներ»), Մ15 տ․ խմբում՝ 19 գոլ հեղինակած Լուսինե Կոստանյանը («Ուրարտու աղջիկներ-2»)։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիչները պարգևատրվեցին դիպլոմներով, մրցաշարի հաղթող թիմերը՝ գավաթներով։ 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0