Նորություններ

-
Սարգիս Ադամյան. «Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում»
24.03.202016:00
Սարգիս Ադամյան. «Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում»

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցվել են: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականում շատ են արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է շարք, որում հերթով կանդրադառնա մեր ֆուտբոլիստներին՝ հետաքրքրվելով՝ ինչպես են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն անդրադարձել նրանց բնականոն կյանքի վրա: Առաջինը զրուցել ենք գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի հետ.

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս: Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի: Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և կդրսևորենք մեր լավագույն կողմերը»:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 19 37
2. Ալաշկերտ 19 34
3. Լոռի ՖԱ 19 33
4. Արարատ 19 31
5. Նոա 19 31
6. Շիրակ 19 29
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 19 26
2. Փյունիկ 18 23
3. Գանձասար-Կապան 19 18
4. ՖԱ Երևան 18 0