Գլխավոր >> Նորություններ >> Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիային

Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիային

25.09.2026 22:56

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի 2026-27 խաղարկությունը մեկնարկեց Լատվիայի նկատմամբ հաղթանակով:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: 31-րդ րոպեին հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը, 75-րդ րոպեին էլ աչքի ընկավ Արթուր Ղարիբյանը՝ դառնալով Ազգերի լիգայի մրցաշարերում մեր ընտրանու կազմում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա Լատվիայի հավաքականի դարպասը գրավեց 20 տարեկան 58 օրականում: Ղարիբյանը գերազանցեց Արթուր Քարտաշյանի ռեկորդային ցուցանիշը, որը 2018թ. նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի հավաքականի դարպասը գրավել էր 21 տարեկան 312 օրականում:

Հավաքականում նորամուտը նշեցին նաև Արգիշտի Պետրոսյանն ու Էրիկ Սիմոնյանը

C2 խմբի իր երկրորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 28-ին՝ հյուրընկալելով Չեռնոգորիայի ընտրանուն:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ