Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ սեպտեմբերի 24-ին
Ազգային հավաքական
23.09.2026 15:30
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Լատվիա հանդիպումը։
Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 24-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։
Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա 17:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 18:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։
Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոյի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կմեկնարկի 20։10-ին։ Լատվիան Երևանում նախախաղային մարզում չի անցկացնի։