Գլխավոր >> Նորություններ >> Հայաստան-Լատվիա․ կայացավ Եղիշե Մելիքյանի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային ասուլիսը

Հայաստան-Լատվիա․ կայացավ Եղիշե Մելիքյանի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային ասուլիսը

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Լատվիա հանդիպումը։

 

Խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ավագ Էդուարդ Սպերցյանի մամուլի ասուլիսը:

 

«Ես կենտրոնացած եմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման վրա։ Թիմում հիանալի մթնոլորտ է․ տղաներին տեսնելիս ոգևորություն եմ զգում։ Բոլորս պատրաստ ենք վաղվա խաղին։ Ունենք լավ հավաքական, և ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում», - ասել է Եղիշե Մելիքյանը։

 

«Միշտ ասել եմ՝ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում։ Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական։ Վաղվա խաղում ամեն ինչ կախված է մեզնից․ եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք։ Վաղվա խաղը նոր էջ է Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար», - նշել է Էդուարդ Սպերցյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ