Նորություններ

-
Վարազդատ Հարոյան. «Պետք է վիրահատվեի Գերմանիայում, բայց չկարողացա մեկնել»
27.03.202015:20
Վարազդատ Հարոյան. «Պետք է վիրահատվեի Գերմանիայում, բայց չկարողացա մեկնել»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր հերթական զրուցակիցը ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանն է. 

«Միջմրցաշրջանային խաղերից մեկի ժամանակ վնասվածք էի ստացել: Բուժզննումը ցույց էր տվել, որ քառագլուխ մկանն է վնասվել: Պետք է մեկնեի Գերմանիա՝ ստուգվելու համար, քանի որ ինձ ասել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ, բայց կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանները փակվեցին և այդ պատճառով չմեկնեցի: Բժիշկն ասաց, որ մեկ ամսով դադար վերցնեմ և ոչինչ չանեմ: Այդ նշված ժամկետից երկու շաբաթն արդեն անցել է: Հիմա Եկատերինբուրգում եմ, տանն եմ, չեմ մարզվում և միայն վերականգնողական միջամտությունների եմ գնում: Մեր թիմն էլ երկար ժամանակ չէր մարզվում և միայն երեկ են սկսել մարզումները, բայց փոքր խմբերով և թեթև ռեժիմով՝ զուտ մարզավիճակը պահպանելու համար: 

Եկատերինբուրգում իրավիճակը հանգիստ է, բայց մենք ամեն դեպքում պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, տնից քիչ ենք դուրս գալիս և զգուշավոր ենք: Բոլորին խորհուրդ եմ տալիս հանգիստ լինել և հուսալ, որ այս իրավիճակը շատ շուտով կկարգավորվի»:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0