ՀՖՖ խորհրդանշան (Լոգո)

ՀՖՖ-խորհրդանշանը  (Լոգո)` կարմիր, կապույտ եւ նարնջագույն գույների համադրմամբ կլոր շրջան է, որի ստորին նարնջագույն հատվածի մասում հայերեն մեծատառերով գրված է ՀՖՖ։  Շրջանի մնացած կարմիր հատվածի արտաքին մասում՝ ձախից աջ, սպիտակ գույնի լատինական մեծատառերով շրջանաձեւ գրված է Football Federation of Armenia։ Շրջանի ստորին մասում Արարատ լեռան գծապատկերն է, որի գագաթներից վերեւ կապույտ գույնով գծապատկերված է ֆուտբոլի գնդակ։ 

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո), որը կարող եք ներբեռնել ստորեւ, չի թույլատրվում որեւէ կերպ փոփոխել, ադապտացնել, ակտիվացնել, անիմացնել, մեծացնել կամ օգտագործել համամասնությունների (պրոպորցիաների) կամ գույների համադրությունների եւ պրոֆեսիոնալ չափորոշիչների խախտմամբ:

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո) չի կարելի օգտագործել մասամբ,  որպես կառուցվածքի կամ դիզայնի մաս,  այդ թվում եւ որպես ֆոն կամ ֆոնային նկար այլ բովանդակության համար, ինչպես նաեւ որպես հիմնական կոմպոնենտ ավանդական դրոշմանշանով օգտագործել որեւէ կայքի գլխագրում որպես վերնագիր:

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո)  չի կարելի օգտագործել թեգերում եւ այլ  կայքերի իդենտիֆիկատորներում, որոնց արդյունքում այդ կայքերը կարող են հայտնվել փնտրտուքային համակարգերում:

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո) չի կարելի օգտագործել սոցիալական ցանցերում որպես որեւէ օգտատերի անձնական կամ պաշտոնական էջի տարեգրքի ետնանկար, կամ որպես անձնական կամ պաշտոնական էջի լուսանկար:

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո)  առանց ՀՖՖ-ի պաշտոնական գրավոր համաձայնության չի կարելի օգտագործել ցանկացած տեսակի լայն սպառման ապրանքների  (գնդակներ, ֆուտբոլկաներ, մարզագույք, պայուսյակներ, գլխարկներ, խաղալիքներ, հուշանվերներ եւ այլն) վրա, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների առաջխաղացման համար:  Նման կերպ օգտագործումը կհամարվի ՀՖՖ-ի մտավոր սեփականության իրավունքների խախտում, պարազիտային մարքետինգային քայլ:

 

 

ՀՖՖ խորհրդանշանը (Լոգո)

 

JPEG   CDR

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 30 64
2. Գանձասար-Կապան 30 57
3. Շիրակ 30 53
4. Փյունիկ 30 45
5. Բանանց 30 21
6. Արարատ 30 12