Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկեց Մարզչական C դիպլոմի դասընթացը

Մեկնարկեց Մարզչական C դիպլոմի դասընթացը

27.01.2020 15:10

Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը: C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար:

Մանրամասները՝ տեսանյությում.  

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ