Նորություններ

-
Պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը նվիրված միջազգային կոնֆերանս Հռոմում
21.01.201317:39
Պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը նվիրված միջազգային կոնֆերանս Հռոմում

2013 թ. հունվարի 17-ից 18-ը Հռոմում տեղի ունեցավ «Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը» կոնֆերանսը, որը նվիրված էր ֆուտբոլում պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը: Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՆՏԵՐՊՈԼԻ կողմից ԻՆՏԵՐՊՈԼ/ՖԻՖԱ Ուսուցում, Կրթություն և Կանխման Նախաձեռնություն ծրագրի շրջանակներում՝ Իտալիայի հասարակական անվտանգության բաժնի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի աջակցությամբ:

 

50 երկրների և 20 միջազգային կազմակերպությունների 200 պատվիրակների թվում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանից՝ ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և ՀՀ Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վռամ Փահլևանյանը:  

 

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները, ասիական խաղադրույքների շուկայի  և կազմակերպված հանցագործության ազդեցությունը ֆուտբոլի վրա, խաղացողների պաշտպանությունը և նախաձեռնությունը ուսուցման, կրթության, կանխման և հետաքննության մեջ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 7 21
2. Արարատ 8 18
3. Սևան 7 14
4. Փյունիկ 8 14
5. ՈՒրարտու 6 9
6. Նորավանք 8 8
7. Նոա 6 7
8. Վան 8 7
9. Ալաշկերտ 6 5
10. ԲԿՄԱ 8 0