Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի գավաթի եզրափակչի համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանի գավաթի եզրափակչի համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի Գավաթի 2023-2024 թթ. խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» հանդիպման համար, որը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 12-ին՝ ժամը 18։00-ին։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ