«Պալմա ֆուտզալը»՝ ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հաղթող
Իսպանական «Պալմա ֆուտզալը» հռչակվեց ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի հաղթող: Եզրափակիչ խաղում, որը կայացավ մայիսի 5-ին Երևանում, նախորդ տարվա չեմպիոնը տիտղոսը վիճարկեց իսպանական մեկ այլ ակումբի՝ «Բարսայի» հետ և առավելության հասավ 5:1 հաշվով՝ 2-րդ տարին անընդմեջ գլխավերևում պահելով չեմպիոնական գավաթը:
«Բարսա» - «Պալմա ֆուտզալ»՝ 1:5
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Գոլերը՝ Ադոլֆո, 14'59'' (Բարսա), Ռոմուլո, 18'15'', Վիլիան Լոուրենչո, 19'53'', Նեգինյո, 33'49'', 39'52'', Չագինյա, 39'39'' (Պալմա ֆուտզալ)
Բարսա
21. Դիդակ Պլանա, 6. Անտոնիո Պերես, 11. Ֆեռաո, 13. Կատելա, 17. Էրիկշ
Պահեստայիններ՝ 1. Պաու Լոպեզ, 26. Միքել Ֆեյշաս, 3. Մատեուս Ռոդրիգես, 4.Անդրե Կոելյո, 5. Հարադա, 8. Ադոլֆո, 9. Լոզանո (ա), 10. Պիտո, 19. Տուրե
Գլխավոր մարզիչ՝ Խեսուս Վելասկո
Պալմա ֆուտզալ
1. Կառլոս Բառոն (ա), 2. Չագինյա, 17. Նեգինյո, 33. Ռոմուլո, 39. Ժեզուս Գորդիլյո
Պահեստայիններ՝ 3. Լուան Մյուլլեր, 6. Վիլիան Լոուրենչո, 7. Կլեբեր, 8. Մոսլեմ, 9.Բրունո Գոմես, 10. Մարիո Ռիվիլյոս, 55. Մարսելո
Գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Վադիլյո
Եզրափակչից առաջ կայացավ նաև 3-րդ տեղի համար հանդիպումը, որտեղ ուժերը չափեցին 2 պորտուգալական ակումբ՝ «Սպորտինգը» ու «Բենֆիկան»: Այս դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեց «Բենֆիկան»՝ խփելով 6 գոլ մրցակցի 3 գնդակի դիմաց:
«Սպորտինգ» - «Բենֆիկա»՝ 3:6
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր
Գոլերը՝ Ռաֆանին, 19'53'', Տայնան, 21'35'', Զիկի, 38'8'' (Սպորտինգ), Արթուր, 8'55'', Իգոր դե Սոուզա, 10'27'', 21'21'', 21'58'', Լուսիո Ժունիոր, 37'57'', 39'34'' (Բենֆիկա)
Սպորտինգ
92. Ռաֆանին, 4. Տոմաս Պաչո, 6. Զիկի, 29. Մերլիմ, 33. Տայնան
Պահեստայիններ՝ 16. Բերնանդո Պաչո, 2. Տատինյո, 3. Դիոգո Սանտոս, 7. Ուգո Նևես, 8. Ուեսլի Ֆրանչա, 9. Ժոաո Մատոս (ա), 10. Պաուլետա, 15. Ռաֆա Ֆելիքս, 18; Պանի Վարելա
Գլխավոր մարզիչ՝ Նունյո Դիաս
Բենֆիկա
22. Լեո Գուժիել, 8. Գոնչալո Սոբրալ, 10. Արթուր, 14. Կուտչի, 18. Դիեգո Նունես,
Պահեստայիններ՝ 1. Մարտիմ, 2. Սիլվեստրե Ֆերեյրա, 4. Աֆոնսո Ժեզուս, 7. Բրունո Կոելյո (ա), 11. Իվան Չիշկալա, 19. Լուսիո Ժունիոր, 20. Իգոր դե Սոուզա, 70. Վինիսիուս Ռոշա, 99. Ժակարե
Գլխավոր մարզիչ՝ Մարիո Սիլվա