Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ազգային ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:
Փետրվարի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը հավաքվելու է Վալանսում և անցկացնելու է երկու մարզում փետրվարի 3-ին և 4-ին: Փետրվարի 4-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: