Նորություններ

-
Լևոն Հայրապետյան.  «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»
11.02.201316:39
Լևոն Հայրապետյան. «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը շարունակում է վերականգնողական գործընթացը Գերմանիայում: Լեւոն Հայրապետյանը  վնասվածք էր ստացել 2012 թ. սեպտեմբերի 11-ին, Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Լևոն Հայրապետյանը, ինքը դեռևս շարունակում է բուժվել գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի կլինիկաներից մեկում: «Առայժմ մարզվում եմ անհատապես՝ թեթև ծրագրով և առանց մեծ ծանրաբեռնվածությունների: Բժիշկները նշում են, որ վերականգնումս ընթանում է նորմալ հունով, բայց լիարժեք ապաքինման համար կպահանջվի ևս մի քանի ամիս: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախատեսվում է, մայիսի կեսերին կկարողանամ լիարժեք մարզվել իմ ակումբի կազմում»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Լևոն Հայրապետյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 31 74
2. Արարատ-Արմենիա 31 71
3. Ալաշկերտ 31 50
4. Արարատ 31 46
5. Նոա 32 39
6. ՈՒրարտու 31 37
7. Նորավանք 31 25
8. Վան 31 25
9. ԲԿՄԱ 31 18