Նորություններ

-
Սարգիս Ադամյանը և Յուրի Ուդունյանը չեն միանա երիտասարդական հավաքականին
18.03.201315:28
Սարգիս Ադամյանը և Յուրի Ուդունյանը չեն միանա երիտասարդական հավաքականին

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում, մեկնարկել է Հայաստանի մինչև 21 տարեկանների մարզական հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր 25 ֆուտբոլիստների: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրին ՀՖՖ հավաքականների բաժնից, հրավիրված ֆուտբոլիստներից գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը և ռուսական «Անժիի» պաշտպան Յուրի Ուդունյանը չեն միանա հավաքականին: Մարտի 19-ին և 23-ին «Հանզան» կարևոր հանդիպումներ է անցկացնելու Գերմանիայի առաջնության շրջանակներում և քանի որ մինչև 21 տարեկանների հավաքականը հանդիպումը չի կրում պաշտոնական բնույթ, ակումբն իրավունք ունի չթույլատրել իր խաղացողին միանալ հավաքականին: «Հանզա» ակումբից տեղեկացրել են նաև, որ պաշտոնական խաղերի պարագայում ակումբը խոչընդոտ չի հանդիսանա ֆուտբոլիստի՝ Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվելուն: Նույն խնդրի պատճառով այս անգամ Երևան չի ժամանի նաև «Անժիի» ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6