Երևանի տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հանդիպումը ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Ռոման Բերեզովսկին: Ուսանողները բազմաթիվ հետաքրքիր հարցեր ուղղեցին իրենց սիրելի ֆուտբոլիստներին, իսկ հանդիպումից հետո հնարավորություն ստացան ավելի մոտիկից շփվել և լուսանկարվել նրանց հետ: