Նորություններ

-
Գերմանացի հանրահայտ մասնագետ Էրիխ Ռուտեմյուլլերն այցելեց Հայաստան. քննարկում հայ մարզիչների հետ
11.04.201317:08
Գերմանացի հանրահայտ մասնագետ Էրիխ Ռուտեմյուլլերն այցելեց Հայաստան. քննարկում հայ մարզիչների հետ

Մի քանի օրով Հայաստանում էր գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյուլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է: Այցելության նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետեւելը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանը (Հայաստանի ազգային հավաքական), Ռաֆայել Նազարյանը (Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական), Աբրահամ Խաշմանյանը (Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական), ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը (Շիրակ), Սևադա Արզումանյանը (Գանձասար), մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: 
Գերմանացի մասնագետն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հյուրընկալվել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներին: Երկժամյա դասախոսության ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձել է ժամանակակից ֆուտբոլի հիմնական տենդենցներին, ինչպես նաև Եվրո-2012-ի կիսաեզրափակիչի մասնակից հավաքականների օրինակով ցույց է տվել, թե ինչպես են թիմերը կառուցում իրենց պաշտպանությունը, հարձակումը, ինչպես է կատարվում արագ անցումը պաշտպանությոնից հարձակում և հակառակը: Այնուհետեւ դասընթացի մասնակից հայ մարզիչները բազմաթիվ հարցեր են տվել, ինչի արդյունքում ծավալվել է աշխատանքային լուրջ քննարկում: Հանդիպման վերջում Ռոտեմյուլլերը հայտնել է իր գոհունակությունը հյուրընկալության համար, իսկ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների տեխնիկական ղեկավար Ֆլեմմինգ Սերիցլևը գերմանացի մասնագետին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ:


VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12