Նորություններ

-
Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին
19.04.201316:33
Ֆրանսիական հեռուստատեսության բացառիկ տեսաֆիլմը Հենրիխ Մխիթարյանի մասին`ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հանրահայտ հեռուստաընկերությունը բացառիկ տեսաֆիլմ է ցուցադրելու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Տեսաֆիլմը նկարահանվել է ամիսներ շարունակ: Հեռուստաընկերության ներկայացուցիչները Հենրիխ Մխիթարյանին նկարահանել են Դոնեցկում, Գերմանիայում, Վալանսում` Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպման օրերին, եղել են Ֆրանսիայում Հենրիխ Մխիթարյանի բնակության եւ մանկության վայրերում:  Տեսաֆիլմի նկարահանումների համար ֆրանսիական հեռուստաընկերության նկարահանող խումբը հատուկ ժամանել էր նաեւ Հայաստան` մասնակցելու Հայաստան-Չեխիա ազգային հավաքականների հանդիպման նախապատրաստական ընթացքին եւ հանդիպմանը, հարցազրույցներ է ունեցել Հայաստանում, կատարել է բացառիկ նկարահանումներ: Եվ այսպես. Ապրիլի 20-ին, Ֆրանսիայի ժամանակով ժամը 14:20-ին, ֆրանսիական Canal+ հեռուստաընկերության եթերում լինելու է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 12 24
3. Արարատ-Արմենիա 12 21
4. Լոռի ՖԱ 13 20
5. Նոա 12 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 12 8
9. Շիրակ 13 6