Նորություններ

-
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը
29.05.201316:12
Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հունիսի 3-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:

Հունիսի 3-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 3-ին` ժամը 18:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Հունիսի 4-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկու փակ մարզում, իսկ հունիսի 5-ին մեկ փակ մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Այնուհետև, հունիսի 6-ին կանցկացնի ևս մեկ մարզում:

Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. Աշխարհի  գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18