Նորություններ

-
Հանթերը և Նիկոլաևը կսպասարկեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները
30.05.201320:03
Հանթերը և Նիկոլաևը կսպասարկեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները

2014թ Աշխարհի Գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա և Դանիա-Հայաստան հանդիպումները կսպասարկեն համապատասխանաբար Հյուսիսային Իռլանդիայի և Ռուսաստանի մրցավարական անձնակազմերը:

 

Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպման գլխավոր մրցավարն է Առնոլդ Հանթերը: Մրցավարի օգնականներն են Իմոն Շենքսը և Ռիչարդ Ստորին: 4-րդ պաշտոնյան է Մարկ Քորթնին:


Հունիսի 11-ին Դանիա-Հայաստան հանդիպումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կսպասակի Ալեքսեյ Նիկոլաևը: Նրան կօգնեն Օլեգ Ցելովալնիկովը և Դմիտրի Մոսյակինը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միխաիլ Վիլկովը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 32 75
2. Արարատ-Արմենիա 32 74
3. Ալաշկերտ 32 51
4. Արարատ 32 46
5. ՈՒրարտու 32 40
6. Նոա 32 39
7. Նորավանք 32 28
8. Վան 32 25
9. ԲԿՄԱ 32 18