Նորություններ

-
Վարդան Մինասյան. «Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ»
11.06.201302:22
Վարդան Մինասյան. «Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 10-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր հունիսի 11-ին կայանալիք 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը:

 

Պատասխանելով Հայաստանի և Դանիայի ԶԼՄ-ի ներկայացուցիների հարցերին, Վարդան Մինասյանը մասնավորապես նշեց, որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման արդյունքն՝ արդեն անցյալ է, և պարզապես պետք վերլուծություններ անել այդ խաղից: Մարզիչն ընդգծեց, որ տղաները պատրաստ են հանդիպմանը, ավելացնելով որ Մալթայի հավաքականի հետ հանդիպման համեմատ մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ:

«Դանիայի հավաքականն ուժեղ մրցակից է, սակայն այս հանդիպման ընթացքում ճնշումն և պատասխանատվությունը ավելի շատ կլինեն տանտերերի վրա, եթե հաշվի առնենք թիմերի տեղերը մրցաշարային աղյուսակում», - եզրափակեց ասուլիսը Վարդան Մինասյանը: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Արարատ-Արմենիա 17 31
3. Նոա 18 31
4. Արարատ 17 31
5. ՈՒրարտու 16 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Փյունիկ 18 21
8. Վան 19 21
9. Շիրակ 18 12