Նորություններ

-
Մրցումների անցկացման և ՀՖՖ կարգապահական կանոնակարգերի քննարկման վերջնաժամկետը՝ հունիսի 18-ը
14.06.201310:32
Մրցումների անցկացման և ՀՖՖ կարգապահական կանոնակարգերի քննարկման վերջնաժամկետը՝ հունիսի 18-ը

Մայիսի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դրել էր հանրային քննարկման:

 

Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:

 

Փոփոխվել է կանոնակարգի վերաբերյալ դիտողությունների եւ առաջարկների ներկայացման ժամկետը: Դիտողությունները եւ առաջարկները գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հունիսի 18-ը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13