Նորություններ

-
«Միկան» դուրս մնաց հետագա պայքարից, «Շիրակը» կխաղա հաջորդ փուլում
10.07.201302:19
«Միկան» դուրս մնաց հետագա պայքարից, «Շիրակը» կխաղա հաջորդ փուլում

Հուլիսի 9-ին տեղի ունեցան Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մոնտենեգրոն ներկայացնող «Ռուդար» ակումբին: Առաջին խաղակեսի վերջում Ռաֆայել Ղազարյանի խփած գոլի շնորհիվ «Միկան» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Քանի որ առաջին խաղն ավարտվել էր «Ռուդարի» հաղթանակով 1:0 հաշվով, «Միկան» դուրս մնաց հետագա պայքարից:
Գյումրիի «Շիրակը», որն առաջին խաղում հաղթել էր Սան-Մարինոն ներկայացնող «Տրե Պեննե» ակումբին, պատասխան մրցավեճում պարտություն կրեց 0:1 հաշվով: Ինքնագոլի հեղինակ դարձավ Սամուել Կյերեն: Չնայած պարտությանը, «Շիրակը» կշարունակի պայքարը երկրորդ փուլում, որտեղ կմրցի սերբական «Պարտիզանի» հետ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 21 38
2. Ալաշկերտ 20 37
3. Արարատ 20 36
4. Արարատ-Արմենիա 20 34
5. ՈՒրարտու 20 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 21 22
9. Շիրակ 22 13