Նորություններ

-
«Փյունիկը» հաղթահարեց «Տետեքսի» արգելքը, «Գանձասարը» դուրս մնաց հետագա պայքարից
11.07.201323:10
«Փյունիկը» հաղթահարեց «Տետեքսի» արգելքը, «Գանձասարը» դուրս մնաց հետագա պայքարից

Այսօր տեղի ունեցան Եվրոպա Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում էր մակեդոնական «Տետեքսի» հետ: Հանդիպման ամենավերջին րոպեին Վիուլեն Այվազյանի խփած միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» կարողացավ հաղթանակ տանել 1:0 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի լիտվական «Ժալգիրիսի» հետ:

Կապանի «Գանձասարը» Ղազախստանում մրցում էր «Ակտոբեի» հետ: Ինչպես և առաջին խաղում, գրանցվեց 1:2 հաշիվը: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Բեգլարյանը: «Գանձասարը» դուրս մնաց հետագա պայքարից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 19 35
2. Նոա 19 34
3. Ալաշկերտ 18 33
4. Արարատ-Արմենիա 18 32
5. ՈՒրարտու 18 28
6. Վան 21 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 19 21
9. Շիրակ 20 12