Նորություններ

-
«Մերոնք դրսում»-3. Սարկիսովը հաղթանակ պարգևեց «Ուրալին», Մովսիսյանը փրկեց «Սպարտակին» պարտությունից
05.08.201312:40
«Մերոնք դրսում»-3. Սարկիսովը հաղթանակ պարգևեց «Ուրալին», Մովսիսյանը փրկեց «Սպարտակին» պարտությունից

Այս տուրում առավել աչքի ընկան Հայաստանի ազգային հավաքականի երկու հարձակվողները՝ Արթուր Սարկիսովը և Յուրա Մովսիսյանը։ Առաջինի գոլը 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց«Ուրալին»«Տոմի» հետ արտագնա մրցավեճում, իսկ Մովսիսյանի գոլը Մոսկվայի «Սպարտակին» փրկեց պարտությունից «Կուբանի» հետ խաղում:
 
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Թերեք»՝ 1:0, խաղացել է 90 րոպե:
 
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Պերսեպոլիս»՝ 0:0, խաղացել է 90 րոպե:
 
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Վոստոկ»՝ 0:1, խաղացել է 90 րոպե:
 
Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Սայփա»-«Ռահ ահան»՝ 0:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:
 
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Վիձև»-«Կորոնա»՝ 2:1, խաղացել է 90 րոպե:
 
Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Տիրասպոլ»-«Ակադեմիա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:
 
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Չեռնոմորեց»-«Մետալուրգ»՝ 1:0, խաղացել է 90 րոպե:
 
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Ակժայիկ»՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը:
 
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնությունը դեռ չի մեկնարկել:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Ժետիսու»-«Կայրաթ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 89-րդ րոպեին:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Սպարտակ»՝ 2:2, փոխարինման է մտել 62-րդ րոպեին:
 
Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Լոկոմոտիվ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա այսօր:
 
Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Վիլլեմ II»-«Դեն Բոշ»՝ 2:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 66-րդ րոպեին:
 
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կուբան»-«Սպարտակ»՝ 2:2, փոխարինման է մտել 71-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:
 
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Տոմ»-«Ուրալ»՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 87-րդրոպեին:
 
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Տոմ»-«Ուրալ»՝ 1:2, փոխարինման է մտել 74-րդ րոպեին:
 
Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ենիսեյ»-«Սիբիր»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13